«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը ճանաչվել է Ճապոնիայի Գրան-պրիի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա թիմակից Նիկո Ռոսբերգը: Առաջին եռյակը եզրափակել է «Ռեդ Բուլ»-ի գերմանացի պիլոտ, աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը:
«Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն բոլիդի էլեկտրոնային համակարգի հետ կապված անսարքությունների պատճառով չի կարողացել հատել եզրագիծը:
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Լուիս Հեմիլթոն, «Մերսեդես» – 1:51:43.021
2. Նիկո Ռոսբերգ, «Մերսեդես» +9.180 վրկ
3. Սեբաստիան Ֆետել, «Ռեդ Բուլ» +29.122
4. Դանիել Ռիկարդո, «Ռեդ Բուլ» +38.818
5. Ջենսոն Բատոն, «Մաքլարեն» +1:07.550
6. Վալտերի Բոտաս, «Ուիլիամս» +1:53.773
7. Ֆելիպե Մասսա, «Ուիլիամս» +1:55.126
8. Նիկո Հյուլկենբերգ, «Ֆորս Ինդիա» +1:55.948
9. Ժան-Էրիկ Վերն, «Տոռո Ռոսսո» +2:07.638
10. Սերխիո Պերես, «Ֆորս Ինդիա» +1 շրջան