Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հավաքական ընթացք դեպի փոս

Հայաստանի կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Այս պայմանագիրը ստորագրության է դրվելու հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում, որտեղ Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը որոշելու են Հայաստանի հարցը, եթե, իհարկե, մինչ այդ չորոշեն, և պայմանագրի վավերացումը կամ հավանության արժանացումը տապալվի Ղազախստանում և Բելառուսում: Հայաստանի հասարակությունը նման հույսեր ունի, որ Ղազախստանը կամ Բելառուսը ինչ-որ կերպ կտապալեն Հայաստանի անդամակցությունը նաև այս անգամ, ինչպես մի քանի անգամ՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո: Սակայն այս անգամ առայժմ կարծես թե նման նախանշաններ չկան, և Հայաստանը, ամենայն հավանականությամբ, դե ֆակտո կդառնա այդ միության անդամ:

Իսկ այս ընթացքում տագնապալի տեղեկություններ են գալիս այդ միությունից կամ դրա հետ նույնականացվող ռուսաստանյան տնտեսությունից: Նույնիսկ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ուլյուկաևն է հայտարարում, այն էլ՝ «Ռուսաստանն է կանչում» խորագրով միջազգային ներդրումային համաժողովում, որ ՌԴ տնտեսությունը գտնվում է պայթյունավտանգ իրավիճակում: Թե արևմտյան պատժամիջոցները, թե համաշխարհային շուկայում նավթի գնանկումը, ինչը երևի թե նույնպես պատժամիջոցների, այսպես ասած, չհայտարարված տարբերակ է, և թե այս ամենով հանդերձ՝ Ռուսաստանի տնտեսության ի սկզբանե «թմրամոլ» վիճակը՝ նավթային ու գազային ասեղից բացարձակ կախվածությունը, հավելյալ նաև ամենաբարձր մակարդակով և ամենախորը շերտավորմամբ կոռուպցիան էապես թուլացնում են Ռուսաստանի տնտեսությունը: Իսկ թե ինչ է Ռուսաստանի տնտեսությունը, այսպես կոչված, Եվրասիական միության համար՝ պարզ է դառնում այն համամասնությունից, որ կա մաքսատուրքերի բաշխման մեխանիզմում:

Ըստ Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ԵՏՄ շրջանակում հավաքված մաքսատուրքերի 86 տոկոսից ավելին մնալու է Ռուսաստանին: Սա հասկանալի է, կախված է նրանից, որ հենց Ռուսաստանի մաքսակետերում էլ կատարվում է այդ ծավալի մաքսազերծում ԵՏՄ-ի շրջանակներում, սակայն հենց ինքնին սա վկայում է, որ Ռուսաստանն է Եվրասիական միության 86 տոկոսը: Այսինքն՝ Եվրասիական միության առնվազն 86 տոկոսը պայթյունավտանգ է՝ ըստ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների:

Միևնույն ժամանակ այս ընթացքում Ռուսաստանից Հայաստան արտահոսող տրանսֆերտները, որոնք կազմում են Հայաստանի տնտեսության առնվազն մեկ երրորդը, եթե ոչ՝ կեսը, ապահովելով գնողունակության կեսից ավելին, նվազել են 10 տոկոսով: Եվ այս թիվն, անկասկած, ունի աճելու միտումներ:

Սրան զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում հասարակության պահանջին՝ հստակ և կոնկրետ հրապարակել այն ապրանքատեսակները, որոնց մաքսային արժեքներում չեն լինելու մաքսատուրքի փոփոխություններ: Հայաստանի կառավարությունն այս հարցադրումներին տալիս է անհոդաբաշխ բացատրություններ, մինչդեռ խնդիրն այն է, որ այս ոլորտում սպասվում են ռեալ թանկացումներ:

Սրան է գումարվում և այն, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առնվազն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի գոյությամբ առաջանում է սահմանային բաժանման իրավական հիմք, նախադրյալ, որը կարող է ցանկացած պահի պատճառ դառնալ հարցի շահարկման:

Ահա այս ամենով հանդերձ՝ Հայաստանը անդամակցության պայմանագիրը, այսինքն՝ Հայաստանը գոյացող և մեկուսացող մի մեծ տնտեսական փոս տանող փաստաթուղթը, կառավարությունում հավանության է արժանանում և պատրաստվում հոկտեմբերի 10-ի անդամակցությանը, իսկ Հայաստանում, այսպես ասած, քաղաքական ընդդիմությունը պատրաստվում է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների՝ ԵՏՄ-ին անդամակցությունը հայտարարելով անկարևոր: Եվ իսկապես՝ փոսում Սահմանադրությունն ո՞ւմ է պետք, որ մի հատ էլ բարեփոխվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում