Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասը:
«Մինչև Մինսկի գագաթաժողովը բելառուսական կողմին վերաբերող բոլոր հարցերը կհանվեն: Բելառուսը պատրաստ կլինի պայմանագիրը ստորագրելուն… Պայմանագիրը պետք է կնքվի»,- ասել է նա:
ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Մինսկում: