Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամների թիվը կաճի: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ հիշեցնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը վերջնական փուլում է:
«Այժմ ավարտվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը, ակտիվորեն երկխսություն է տարվում Ղրղըզստանի հետ: Վստահ եմ, որ առաջիկայում այդ միության անդամների թիվը կաճի»,- «Ռուսաստանը կանչում է» համաժողովի ժամանակ ասել է Պուտինը:
Միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները՝ 2014թ. մայիսի 29-ին: