Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալե

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացել է ասուլիս` նվիրված Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի անցկացմանը:

Հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալե, որի նպատակն է կապ հաստատել աշխարհի երկրների գովազդային ընկերությունների միջև, ինչպես նաև փորձի ու գիտելիքների փոխանակում անել: Միջոցառումից հետո աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մարքեթինգի, բրենդի, դիզայնի միջազգային կարգի մասնագետները կայցելեն Արցախ: Բիենալեի նախագահի խոսքերով, այս բիենալեն նվիրված է Արցախին: Լեռնային Ղարաբաղում շրջելուց, պատմական վայրերին, արցախցիներին ու նրանց ավանդույթներին, կենցաղին ծանոթանալուց հետո համատեղ ուժերով կծնվի Արցախի` որպես պետության բրենդը. «Ամբողջ աշխարհում այդպես է, բրենդը փոխկապակցված է լինում երկրի հետ, երբ ասում ենք «Մերսեդես», միանգամից հասկանում ենք Գերմանիա, գերմանական որակ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Բիենալեի բացումը տեղի կունենա Հանրային ռադիոյի շենքում:

«Նպատակն այն է, որպեսզի նոր տուրիստական օջախ լինի Հայաստանում, քանի որ հայկական ռադիոյի անեկդոտները ճանաչված են աշխարհով մեկ, մենք ուզում ենք Հայաստանն ունենա ևս մի տուրիստական վայր».- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Բիենալեի նախագահն նաև հավելեց, որ հյուրերն իրենց երկրներում շատ ազդեցիկ մարդիկ են և իրենք փորձելու են նրանց հնարավորությունները ի շահ Հայաստանի օգտագործել,- «Արդեն երեք ընտանիք է ծնվել մեր միջոցառումների ընթացքում, հայկական ընկերությունները պատվերներ ունեն դրսից, ինչը արտագաղթը կանգնեցնելու ևս մեկ հնարավորություն է: Մենք ուզում ենք, որ Հայաստանը մարքեթինգի, բրենդի, դիզայնի ոլորում լինի առաջատար, փորձում ենք ցույց տալ մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերը»:

Ծրագրված է, որ Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Իրանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից Ղազախստանից, Վրաստանից, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանից ժամանած հյուրերը շրջելու են Հայաստանով, իրենց ձեռքով տոլմա ու խորոված են պատրաստելու, խաղող են ճզմելու: Բիենալեի հիմնական անվանակարգերն են` հեռուստատեսային և տեսագովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, Ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք, սոցիալական գովազդ: Միջոցառման շրջանակներում հայաստանցի մասնագետները նաև վարպետաց դասեր կառնեն միջազգային կարգի մասնագետներից:

«Այփի մարքեթինգ» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի խոսքերով, Հայաստանում կրթական դաշտը բաց է, սակայն, մակարդակը ցածր է, և հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները, նույնպես, գտնում են, որ կարիք կա ծանոթանալու դրսի մասնագետների փորձին` նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:

«Բեքբոն բրենդինգ» ընկերության ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանն էլ նշեց, որ ընկույզի կեղևն ընտրել են որպես քարտեզ, քանի որ նման է ռելիեֆի, իսկ քարտեզի գաղափարը` ճանապարհներն են, այսինքն` բոլոր ճանապարհները բերում են դեպի Երևան, դեպի բիենալե:

Բիենալեի կազմակերպիչ՝ Հայաստանի գովազդային խորհուրդ

Բիենալեի գործընկերներ՝ «Անտարես» մեդիա հոլդինգ, «Շարմ» հոլդինգ, «Այփի մարքեթինգ» և «Բեքբոն բրենդինգ», «Փրայմ Քոմերշլ»

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում