«Շերլոկ Հոլմսի» մասին համր ֆիլմի կրկնօրինակը, որը նկարահանվել է ռեժիսոր Արթուր Բերթլետի կողմից՝ 1916-ին, հայտնաբերվել է ֆրանսիական Cinémathèque française կինոարխիվում: Ինչպես ասվում է արխիվի կայքում, ֆիլմի նեգատիվը, որը կորած էր համարվում, «հրաշքով» հայտնաբերվել է սինեմատիկայի հավաքածուում:
Ներկայում մասնագետները վերականգնում են ու ֆիլմը վերածում թվայինի: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015թ. հունվարին՝ վերականգնված ֆիլմերի Toute la Mémoire du Monde փառատոնում, ապա մայիսին այն կցուցադրվի Սան Ֆրանցիսկոյում:
Հայտնաբերված ֆիլմը միակն է, որի շնորհիվ ամերիկացի դերասան Ուիլյամ Ժիլետը հայտնվել է էկրանին: Նրան լրտեսի դերում հաստատել է անձամբ Արթուր Կոնան Դոյլը: Ժիլետը, թատրոնում խաղալով լրտեսի դերը, նրա կերպարին հավելել է մի շարք գծեր, որոնք պարտադիր են դարձել բոլոր հետագա մարմնավորումների համար: