Չակ Պալանիկը հայտարարել է, որ ինքը կգրի իր «Օրորոցային» վեպի հիման վրա պատրաստվող ֆիլմի սցենարը: Գրողը երկրպագուների հետ հանդիպել է «Մարտական ակումբ» ֆիլմի ցուցադրությանը՝ Հոլիվուդում Beyond Fest կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին հայտնում է Ain’t It Cool News բլոգը:
Պալանիկի խոսքով՝ արդեն պատրաստ է սցենարի դրաֆտը՝ ստեղծված այլ հեղինակի կողմից (որի անունը չի հաղորդվում): Գրողը պատրաստվում է այն ավարտին հասցնել: Դա կլինի Պալանիկի առաջին սցենարական գործը:
Չակ Պալանիկի «Օրորոցայինը» սարսափ վեպ է օրորոցայինի մասին, որը երեխաների էր սպանում: Այն հրատարակվել է 2002թ.: