Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հայտարարել է 2017 թվականի նախագահական ընտրություններում «Միություն հանուն ժողովրդական շարժման» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության թեկնածուի առաջադրման իրավունքների համար պայքարում նախկին վարչապետ Ալեն Ժյուպեին աջակցելու մասին: Այս մասին հայտնում է Figaro-ն:
Կուսակցությունից հնարավոր այլ թեկնածու է հանդիսանում Նիկոլա Սարկոզին, ով վերջերս հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Նա իր թեկնածությունն է առաջադրել կուսակցության նախագահի պաշտոնում, ինչպես նաև հայտնել 2017-ի արշավի շրջանակում փրայմերիզին մասնակցելու պատրաստակամության մասին:
«Եթե ուժ ունենայի, ես արդեն ինձ համար տեղ կպահեի Ալեն Ժյուպեի շտաբում, թեկուզև ամենահամեստը»,- ասել է Շիրակը:
Շիրակի կինը՝ Բերնադետը, ավելի վաղ հայտարարել էր Սարկոզիի թեկնածության աջակցման մասին: