Կոսովոն 2008թ. Սերբիայից անկախանալու մասին հայտարարելուց հետո առաջին անգամ ֆիլմ կներկայացնի «Օսկարի»՝ հայտնում է Associated Press-ը:
Ռեժիսոր Իսա Քվոսիայի «Երեք պատուհան և կախաղան» ֆիլմը կներկայացվի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում գյուղում, որտեղ սերբ զինվորները 1998-1999թթ. կանանց են բռնաբարել: