Ամեն տարի աշխարհում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1 մլն-ից ավելի նոր դեպք, ընդ որում՝ դրանց 25%-ը հայտնաբերվում է 50 տարեկանից ցածր կանանց շրջանում: Այս հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու կամ այն բացառելու համար անհրաժեշտ է պարբերաբար բուժզննում անցնել: Հոկտեմբերին Royal Philips-ը չորրորդ անգամ կանցկացնի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամենամյա արշավ՝ հայտնում է elle.ru-ն:
Արշավի շրջանակներում յուրաքանչյուր աղջիկ կկարողանա անվճար հետազոտվել ընկերության նորարար տեխնոլոգիաներով հետևյալ կլինիկաներում՝«ABC մեդիցինա», MedSwiss, «Ատլաս», «ТН-Կլինիկա»՝ Մոսկվայում և MEDEM՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային կլինիկայում:
Բոլոր ցանկացողների ընդունելությունը կլինի նախնական գրանցումով: Մեկ ամսվա ընթացքում ակցիային կմիանան նաև Ռուսաստանի այլ քաղաքների կլինիկաներ՝ Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Կիրովում, Մուրմանսկում և այլ քաղաքներում: