«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Ժերար Պիկեն FourFourTwo-ի հետ զրույցում անդրադարձել է «կարմիր սատանաներ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ու ավագ Ռոյ Քինի հետ հարաբերություններին:
«Չէի ասի, որ վախենում էի Ֆերգյուսնից, բայց Ռոյ Քինից սարսափում էի: Հիշում եմ՝ հանդերձարանում էինք: Բջջայինիս զանգ եկավ: Քինը զայրացած փնտրում էր հեռախոսը: Այդպիսին էր նա:
Անցած տարի «Սելիթ»-ի դեմ խաղից առաջ նախավարժանքի ժամանակ նկատեցի նրան: Նա փորձագիտական աշխատանք էր կատարում: Դեմքս փակեցի ձեռքով, քանի որ մինչև հիմա նա վախեցնում է ինձ:
Արդեն 26 տարեկան եմ, բայց միևնույնն է, վախենում էի»,- հայտարարել է «Բարսելոնա»-ի պաշտպանը: