Ամերիկացի ձեռնարկատեր Դոնալդ Թրամփը քննադատել է ABC հեռուստաալիքին՝ «Սևացողները» (Black-ish) սերիալի ստեղծողներին մեղադրելով ռասիզմի մեջ:
«Ինչպե՞ս է ABC հեռուստաալիքն ընդհանրապես թույլ տվել թողարկել շոու՝ «Սևացողները» անվանումով: Դա արդյոք ռասիզմի բարձրագույն ձև չէ՞»,- գրել է Թամփն իր Twitter-ում:
ABC-ով սեպտեմբերի 24-ին մեկնարկած սերիալի սյուժեի կենտրոնում աֆրոամերիկացիների ընտանիքն է, որը բնակվում է գերազանցապես «սպիտակ» շրջապատում: Ընտանիքի գլուխը հարկ է համարում երեխաներին հիշեցնելու, թե ովքեր են եղել իրենց սևամորթ նախնիները: