Ստելլա Մաքքարթնին ստեղծել է Gemma Relaxing ներքնազգեստի հավաքածուն՝ նպաստելով Կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման բրիտանական ազգային ամսի՝ հոկտեմբերի միջոցառումներին: Այս մասին հայտնում է elle.ru-ն:
Վարդագույն ներքնազգեստի վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Լինդա Մաքքարթնիի լիվերպուլյան կենտրոնին, որն զբաղվում է կրծքագեղձի քաղցկեղի հետազոտմամբ, բուժմամբ, հոգ է տանում հիվանդների մասին: Կենտրոնը բացվել է 2000 թ.՝ 2 տարի հետո, երբ դիզայների մայրը՝ Լինդա Մաքքարթնին, մահացել է քաղցկեղից:
Հանուն բարեգործական նպատակի Մաքքարթնիի ծրագրին միացել են հայտնի լուսանկարիչներ Մերթ Ալասը և Մարկուս Փիգոթը, որոնք հեղինակել են թոփ-մոդել Քեյթ Մոսի մասնակցությամբ գովազդը:
«Ես ուզում էի, որ իմ գործերը կանանց հիշեցնեն, որ պետք է հոգալ սեփական առողջության մասին և պարբերաբար բժշկի գնալ»,- նշել է Մաքքարթնին: