Ադրբեջանի պաշտպանության նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբիերն Յագլանդի հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնայի Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխհամագործակցության ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները:
Հանդիպումը տեղի է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում: