2016թ. կլրանա «Բարսելոնա»-ի պայմանագրի ժամկետը Qatar Sports Investment ընկերության հետ: Կատալոնական ակումբն ընկերության հետ համագործակցության այլ տարբերակներ կփնտրի:
Catalunya Radio-ի տեղեկություններով՝ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը ցանկանում է հանել հովանավորի անվանումը մարզաշապիկի վրայից:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն երկար ժամանակ խաղում էր առանց տիտղոսային հովանավորի: 2006-11թթ ակումբն անվճար կրում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի գովազդը, իսկ 2011 թվականից ուժի մեջ մտավ հովանավորչական պայմանագիրը Qatar Airways-ի հետ: