Ալյասկայի հյուսիսարևմտյան ափին ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը նկատել է մոտ 35 հազար ծովափիղը: Հետազոտողները հաստատում են, որ կենդանիների նման զանգվածային կուտակումը պայմանավորված է որպես բնակավայր սառցադաշտ գտնելու ցանկությամբ: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ըստ հետազոտողների՝ կենդանիները նման մեծ թվաքանակով միասին հավաքվում են եղանակային բարդ պայմանների պատճառով:
Առաջին անգամ ծովափղերի խոշոր կուտակումներ դիտվել են դեռևս 2007 թվականին և այդ ժամանակից ի վեր հանդիպել բազմիցս: