Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի կարծիքով` ազգային թիմում ճիշտ չեն վերաբերվում ֆուտբոլիստների ազատությանը: Նա բերել է Հոլանդիայի հավաքականի օրինակը, որտեղ ֆուտբոլիստները շատ ազատություն ունեն:
«Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ ես և Ֆաբիո Կանավարոն հյուրանոցի բարում սպասում էինք Կրիստիան Վիերիին: Ներս մտան Հոլանդիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Մոտեցա Սնեյդերին և հարցրեցի, թե ինչ են նրանք անում և արդյո՞ք գլխավոր մարզիչը գիտի այդ մասին: Նա պատասխանեց, որ մարզիչը թույլ է տվել, միայն խնդրել է 23.00-ին հյուրանոց վերադառնալ:
Իսկ Անգլիայի հավաքականում ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես երեխաների: Չպետք է նշանակություն ունենա, թե ինչ արարքներ են նախկինում թույլ տվել ֆուտբոլիստները: Վստահության գործոնը պետք է անպայման առկա լինի»,- ասել է Ֆերդինանդը: