Լոնդոնի «Չելսի»-ն առաջարկ է Մադրիդի «Ռեալ»-ին կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի շուրջ:
«Արիստոկրատներ»-ը, հավանաբար, ցանկանում են շրջանցել «Արսենալ»-ին, որը նույնպես հետաքրքրված է գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք` ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և նա չի ցանկանում երկարաձգել այն: Այդ պատճառով «արքայական ակումբ»-ը կարող է հրաժարվել նրա ծառայություններից, որպեսզի ամռանն անվճար չկորցնի այն: