Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

«Բանկային տոկոսադրույքներն իջնելու են. պահանջարկը քիչ է, առաջարկը՝ շատ». «Հայէկոնոմբանկ»-ի տնօրեն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը օրերս համաժողով էր կազմակերպել Հայաստանում՝ առևտրի ֆինանասավորման վերաբերյալ: ՎԶԵԲ-ը համագործակցում է հայաստանյան 9 բանկերի հետ, որոնց թվում է նաեւ «Հայէկոնոմբանկ»-ը: Ներկայացնում ենք մեր զրույցը «Հայէկոնոմբանկ»-ի տնօրեն Արմեն Նալջյանի հետ:

Չնայած դրսից բավական ֆինանսավորմանը, մեր բանկային համակարգում տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ. ինչո՞ւ նաև ձեր բանկը չի գնում նրան, որ հնարավորինս ցածր տոկոսադրույքներ լինեն, և ո՞րն է խոչընդոտը Հայաստանում:

Ես վստահորեն ասում եմ, որ բանկերը, և հատկապես «Հայէկոնոմբանկը» շահագրգռված չեն բարձր տոկոսներով վարկեր տալու հարցում: Հայաստանում կա 21 բանկ, և շատ լարված ու խիստ մրցակցություն է տիրում այս պահի դրությամբ: Պատկերացրեք մեկ հաճախորդ 21 բանկով պտտվում է, և որտեղ ցածր տոկոսադրույք է լինում, այնտեղից էլ վարկավորվում է: Տեսեք՝ այսօրվա առևտրի խթանման Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագիրը ինչով է կարևոր, քանի որ հնարավորություն են տալիս մեզ՝ հայկական բանկերին, օգտվել եվրոպական ֆինանսական կառույցներում գործող տարաբնույթ ֆինանսական գործիքներից: Հայաստանի բանկերը պետք է ունենան այդ ռեսուրսները: Օրինակ՝ մեր բանկում «Հայէկոնոմբանկի» խորհրդի կողմից կայացվել է որոշում, որ ավանդի տոկոսադրույքները պետք է իջեցնենք, որովհետև այսօր բանկային համակարգը արտարժութային իրացվելիք մեծ ռեսուրսներ ունի: Այսօր մենք ԱՄՆ դոլարին տարեկան տալիս ենք մաքսիմում 6%, բայց դուք կարող եք շուկայում տեսնել, որ այլ բանկեր ավելի բարձր տոկոսներ են տալիս: Այդ պրոցեսը գնում է, և տարբերությունը ներգրավման տոկոսադրույքների ու տրամադրման սպրեդը հիմա շատ նեղացել է, հիմա 2% է կազմում, պատկերացնո՞ւմ եք: Մենք շատ ուրախ կլինեինք, որ ունենայինք մեծ, երկարաժամկետ ռեսուրսներ 2-3%-ով և տրամադրեինք 5-6%-ով:

Այսինքն՝ նման ռսուրսներ դուք չե՞ք կարողանում ներգրավել:

Նման ռսուրսները մենք պետք է եվրոպական, ասիական շուկաներից ներգրավենք: Պատկերացրեք՝ այդ խնդիրը կա: Այսօր մենք ներգրավում ենք տեղական շուկայից, եվրոպական: Փառք Աստծո, «Հայէկոնոմբանկը» անցած տարի էլ ներգրավեց, այս տարի էլ Զարգացման և վերակառուցման բանկը մեզ վարկ կտրամադրի, բայց այդ վարկերի շուկայում գործող տոկոսները հայկական շուկայի համար առայժմ ցածր չեն: Նրանք այնպիսի տոկոս են սահմանում, որ բանկը, բնական է, պետք է ավելացնի և կարողանա այդ ծախսը փակել: Ես՝ որպես բանկի տնօրեն, շատ կուզենայի, որ մեր քաղաքացիները, մեր բիզնեսմենները կարողանային ցածր տոկոսով վարկեր վերցնել:

Փաստորեն, դա հիմա անհնար է:

Այդ պրոցեսը հիմա սկսված է: Եթե ուսումնասիրեք, այսօր մենք արդեն 12% դրամային վարկեր ենք տալիս: Բայց դա 2, 3, 4 տարի առաջ անհնար էր, 20-22% էր: Հիմա գնալով ավանդի տոկոսները կիջնեն, ես վստահորեն ասում եմ՝ մենք կարող ենք 2 տարի հետո հանդիպել: Մենք խոսակցությունը կշարունակենք և կտեսնենք, որ պրոցեսը դրան է տանում հիմա: Բանկային շուկան, բանկերը երկու-երեք անգամ առաջ են կանգնած, քան բիզնեսը, որովհետև իրական սեկտորը եթե դուք նայեք՝ բանկերում այսօր լուրջ մրցակցություն կա, չկա մոնոպոլիա: Պատկերացրեք 21 բանկ, և մրցում են: Հաճախորդը 21 բանկերով պտտվում է, և որտեղ իրեն հարմար է, որտեղ ցածր տոկոսներ են, երկար ժամկետով վարկ կառաջարկեն՝ այնտեղից էլ վերցնում է:

Իսկ ի՞նչն Է պատճառը, որ նախկինում տոկոսադրույքները շատ ավելի բարձր էին, հիմա հնարավոր է եղել փաստորեն իջեցնել, չնայած հիմա էլ եկամուտներն են բավական իջել:

Դուք շատ ճիշտ նկատեցիք. եթե վերլուծեք բանկերի ռոյեն, որը ցույց է տալիս իրենց կապիտալը ըստ եկամուտի, իջել արդեն 5,2-3% է դարձել: Դուք պատկերացրեք՝ արտասահմանյան ներդրողը ուզում է ներդրում անել բանկային համակարգում, ինքը ներդրում կանի և դրա դիմաց, պատկերացնում եք, 2-3% շահույթ կստանա: Այսօր ներդրողները նայում են՝ 10-12% շահույթ ստանան: Դա մրցակցության արդյունքում է, և չի բացառվում, որ 1, 2, 3 տարի հետո լինեն կոնսոլիդացիաներ բանկային համակարգում, որովհետև հաճախորդների քանակը քիչ է, և 21 բանկերը չեն կարողանում առաջարկներ անել: Չի բացառվում, որ բանկերը կմիավորվեն:

Այսինքն՝ գումարները մնում են բանկերում, և հաճախորդ չկա՞, վերցնող չկա՞:

Այո, որովհետեւբանկերն այսօր մեծ իրացվելիություն ունեն: Այդ իրացվելիության ընթացքում, ճիշտ է, ես հաճախորդների աճ տեսնում եմ: Օրինակ՝ ես ասացի, որ մեր բանկում այս տարի առևտրի խթանման ծրագրի շրջանակներում 40% ծավալային աճ ենք գրանցել, 35% քանակային աճ ենք գրանցել, բայց շուկան է կարգավորում: Ես ինչու եմ ասում, որ կա իրատեսական մրցակցություն բանկային շուկայում: Եթե բնական է, որ պահանջարկը քիչ է, առաջարկը շատ է, ապա տոկոսները իջնելու են: Դա հասարակ տնտեսական կատեգորիա է, դրանով է կարգավորվում: Ու ես մեր բանկի օրինակից եմ ասում՝ մենք գնալով տոկոսները իջեցնելու ենք ավանդների ներգրավման, փորձելու ենք ասիական և եվրոպական շուկաներից էլ ավելի ցածր տոկոսներով վարկեր ներգրավել: Մենք հիմա բանակցում ենք Եվրոպական բանկի հետ, և հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք դրամային ռեսուրսով վարկ կներգրավենք ցածր տոկսով և մեր հաճախորդներին կառաջարկենք: Վստահեցնում եմ ձեզ, ազատ մրցակցության պայմաններում, կուզեի մեր տնտեսության մյուս ճյուղերում էլ այդպես լիներ, ոնց որ բանկային համակարգում է: Ազատ մրցակցության պայմաններում բերելու է նրան, որ թե որակի բարձրացում է լինելու, թե արտադրանքի լավացում է լինելու, թե վարկերի տոկոսադրույքներն են իջնելու:

Դուք ասում եք՝ 2-3 տարի հետ ավելի կիջնեն տոկոսադրույքները: Կարծում եք՝ բիզնեսը կկարողանա՞ 2-3 տարի դիմանալ այս պայմաններում:

Այսօրվա մեր միջոցառման նպատակն այն է, որ մենք առաջարկում ենք մեր բիզնեսին լավ գործիքներ: Եվրոպական բանկը մեզ համար առևտրի խթանման շատ լավ գործիք է, մեր բիզնեսմենները ցածր տոկոսադրույքով կարողանում են օգտագործել: Հիմա ես չեմ կարող տնտեսության վիճակի մասին ասել, բնական է, իմ կարծիքով, բոլորս պետք է շատ աշխատենք, քայլեր ձեռնարկենք, մոնոպոլիաների դեմը պետք է առնենք, կոռուպցիայի դեմը պետք է առնենք: Մենք՝ հայերս, աշխատասեր ազգ ենք, պետք է փոփոխություններ անենք, պետք է պարտադրենք կառավարությանը, որ այս փոփոխությունն արեք:

Ինչպե՞ս եք գնահատում այդ կոնտեքստում կառավարության վերջին հայտարարությունները և քայլերը:

Ես չեմ ուզում կառավարությանը գնահատական տալ: Որպես քաղաքացի՝ բնական է, ես կարող եմ շատ բաներում համակարծիք չլինել, բայց կառավարությունն ունի իր ծրագիրը և դա պետք է իրականացնի, դա ապագան ցույց կտա:

Հարկային վերջին փոփոխությունները:

Իմ կարծիքով, եթե ես լինեի այդ փոփոխությունների հեղինակը,- որովհետև մեր բանկում կորպորատիվ կառավարման այդ մեթոդը դրված է,- կսկսեի լսումներ կազմակերպել բիզնեսի, փոքր բիզնեսի բիզնեսմենների հետ: Կանցնեի մի էտապ, իրենց կարծիքը կիմանայի, հետո նոր փոփոխությունները կանեի, իմ կարծիքով: Բայց ես իրենց գնահատական չեմ կարող տալ, այդ գնահատականը իրենց ժողովուրդը կտա՝ փոքր ու միջին բիզնեսով զբաղվող առևտրականները:

Քանի որ առևտրականները այսօր փողոցում դժգոհում են հարկային այդ վերջին փոփոխություններից, Դուք այդ փոփոխությունն ինչպե՞ս եք գնահատում:

Գիտեք, ես յուրաքանչյուր փոփոխության կողմնակից եմ, բայց նորից եմ ասում՝ այդ փոփոխությունները պետք է կատարվեն լավ ուսումնասիրություններից հետո, պետք է կանչվեն այդ բիզնեսի մարդկանց, պետք է խորհրդակցություններ անցկացվեն, իրենց հետ թրեյնինգներ անցկացվեն, հասկանան իրենց բեռը, եթե այդ փոփոխություններն անեն՝ իրենք կարո՞ղ են աշխատել, թե՞ ոչ: Ես այն կարծիքին եմ, որ պետք չէ ամեն ինչ անել, որ վնաս տան ժողովրդին կամ ձեռներեցին, այնպիսի վիճակ, այնպիսի շուկա ստեղծեն, որ մարդիկ չուզենան աշխատել:

Կառավարությունն ասում է, որ ուզում են՝ բոլորն օրենքի տառի համաձայն աշխատեն, դա հնարավո՞ր, ու արդյոք ճիշտ էր փոքրերից սկսելը:

Ներողություն եմ խնդրում, բայց քանի որ ես այդ ոլորտի մեջ չեմ, չեմ ուսումնասիրել՝ չեմ կարող պատասխանել: Բայց իմ կարծիքն այն է, որ յուրաքանչյուր փոփոխություն շատ կարևոր է, որովհետև թե պետության, թե ձեռնարկության զարգացման համար պարտադիր պետք են փոփոխություններ, նոր ինովացիոն պրոդուկտներ դնել, բայց կարելի է դա լավ մշակել, քննարկել նոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում