Մեքսիկայի շրջակա միջավայրի աշխատակիցները հաջողությամբ իրականացրել են 11 դելֆինների փրկության օպերացիան՝ հայտնում է ITAR-TASS-ը: Նրանց հաջողվել է կենդանիներին դուրս բերել սակավաջուր շրջանի «Էլ-Մոգոտե» լողափից:
Փրկարարական գործողությունը իրականացվել է այն բանից հետո, երբ Լա-Պասի բնակիչները հայտնել են առափնյա գոտում դելֆինների խմբի ներկայության մասին, որոնք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ ծանծաղուտից:
Գիտնականների կարծիքով՝ դելֆինների խումբը ափում է հայտնվել հզոր ծովային հոսանքի պատճառով, որն առաջացրել էր «Օդիլ» փոթորիկը: