Անգլիացի հարձակվող Դանիել Սթարիջը պատրաստվում է նոր՝ 5-ամյա պայմանագիր ստորագրել «Լիվերպուլ»-ի հետ՝ դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Այսպիսով՝ համաձայնագիր ստորագրելուց հետո 25-ամյա հարձակվողը դառնալու է մերսիսայդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով 150.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Սթարիջը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2013 թվականին՝ «Չելսի»-ից: Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում նա 22 գոլ է խփել: