Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բազել»-ից կրած պարտությունից հետո «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը չի թաքցրել հիասթափությունը:
«Մի քանի գոլային պահեր ստեղծեցինք, բայց արժանի չէինք հաղթանակի: Ամբողջ հանդիպման ընթացքում չափազանց «մեղմ» էինք խաղում: «Բազել»-ն ավելի շատ էր ցանկանում հաղթել:
Մրցակցին զիջեցինք խաղով: Մեր գործողություններով ակնհայտորեն հեշտացնում էինք մրցակցի գործը»,- հայտարարել է Ջերարդը: