Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է հասցեագրել Թուրինի «Յուվենթուս»-ին` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած խաղից հետո:
«Ես գոհ եմ սաներիցս: Նրանք միշտ ջանք չեն խնայում խաղադաշտում: Մենք խաղում էինք շատ հզոր մրցակցի դեմ: Վստահ կարող եմ ասել, որ «Ատլետիկո»-ն «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի կարգի թիմ է:
Փակ խաղ էր ընթանում և, հավանաբար, մեր հաղթանակին նպաստեցին որոշ առանձին դրվագներ»,-AS-ը մեջբերում է արգենտինացի մասնագետի խոսքերը: