Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Լուդոգորեց»-ի նկատմամբ 1:2 հաշվով հաղթանակը: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ը կամային հաղթանակ տարավ ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրում:
«Դարպասապահները հենց դրա համար են դարպասում՝ որպեսզի հետ մղեն մրցակցի հարվածները: Շատ ուրախ եմ «Ռեալ»-ի համար, որը խմբում առաջին տեղն է զբաղեցնում:
Պետք է խոստովանեմ, որ մեզ հետապնդում է ստանդարտ դիրքերի «ուրվականը»: Հիմա պետք է կենտրոնանալ Լա Լիգայում կայանալիք «Ատլետիկ»-ի դեմ խաղի վրա, որը բարդ է լինելու»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է AS-ը: