Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ է մնացել «Լուդոգորեց»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից: Իսպանական գրանդը խաղի ընթացքում պարտվում էր 0:1 հաշվով, բայց կարողացավ հաղթանակի հասնել:
«Մենք պրեսինգի էինք ենթարկում մրցակցին և հաճախ տիրում գնդակին: Իմ թիմն արագ էր գործում և հակառակորդի դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ուներ:
Պետք է ասեմ, որ գոհ եմ, քանի որ մենք արժանի էինք հաղթանակի»,- Marca-ն մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը:
Անչելոտին հավելել է, որ իր թիմը հարձակվողական ֆուտբոլ էր ցուցադրում, իսկ այդպիսի խաղերում միշտ բարձր է ռիսկի գործոնը: