Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ պատրաստվում է հաջորդ տարի հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Սակայն ֆուտբոլիստը չի նշել, թե որ թիմում է շարունակելու կարիերան:
«Հաջորդ տարի Անգլիա կտեղափոխվեմ և կարիերաս կշարունակեմ ֆուտբոլի հայրենիքում: Սա իմ վերջին մրցաշրջանն է կատալոնական ակումբում»,- O Globo-ն մեջբերում է բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև ՊՍԺ-ն: