Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Լուդոգորեց»-ի դեմ խաղում չիրացրած 11 մետրանոց հարվածը: Տանտերերի դարպասապահ Վլադիսլավ Ստոյանովը հետ է մղել պորտուգալացի հարձակվողի հարվածը: Բայց երկրորդ անգամ Ռոնալդուն դիպուկ հարվածես նշակետից և «Ռեալ»-ը հաղթանակ տարավ:
«Չգիտեմ, հարվածս չստացվեց, թե՞ դարպասապահը լավ խաղաց: Դարպասապահները նույնպես լավ են գործում և հետ են մղում 11 մետրանոցները: Ամեն դեպքում, պետք է շնորհավորեմ Ստոյանովին: Սակայն երկրորդ անգամ նա արդեն ոչինչ անել չկարողացավ:
Ինչ վերաբերում է հանդիպմանն ընդահնուր առմամբ, ապա այն դիտարժան ստացվեց: Մենք հասանք մեր նպատակին»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: