Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սեբաստիան Կելը նշել է, որ թիմը լիովին վերահսկում էր իրավիճակը «Անդերլեխտ»-ի դեմ խաղում: Հիշեցնենք` Բրյուսելում կայացած հանդիպմանը «Բորուսիա»-ն առավելության հասավ «Անդերլեխտ»-ի նկատմամբ 3:0 հաշվով:
«Մենք լավ խաղ ցուցադրեցինք և արժանի էինք հաղթանակի: Հաջող մեկնարկեցինք, արդյունավետ ավարտեցինք առաջին իսկ գոլային պահն ու վերահսկեցինք իրավիճակն ամբողջ 90 րոպեների ընթացքում:
Այս խաղից առաջ մենք բարդ իրավիճակում էինք, քանի որ Բունդեսլիգայի վերջին երեք խաղերում ընդամենը մեկ միավոր էինք վաստակել: «Բորուսիա»-ն կենտրոնանում էր հենց այս խաղի վրա և շատ էր ցանկանում հաղթել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կելի խոսքերը: