Մեծ Բրիտանիայի Քալքթոն-օն-Սի քաղաքի իշխանությունները որոշել են հեռացնել «վիրավորական» և «ռասիստական» գրաֆիտին՝ չիմանալով, որ աշխատանքը պատկանում է հայտնի փողոցային նկարիչ Բենքսիին: Այս մասին գրում է Daily Telegraph-ը:
«Նկարը», որը պատկերում է 5 աղավնիներ՝ գրաժապավեններով, որոնք ուրախ չեն միգրանտների՝ Աֆրիկա վերադարձով, ինչպես նաև նրանց առջև նստած ավելի էկզոտիկ մի թռչուն, քաղաքի փողոցներում է հայտնվել մի քանի օր առաջ: Տեղի իշխանությունները աշխատանքը պատից ջնջել են՝ մինչ Բենքսին սեփական կայքում կհաղորդեր, որ աշխատանքի հեղինակն ինքն է:
Պարբերականի տվյալներով՝ գրաֆիտին գնահատվում է 400 հազար ֆունտ ստերլինգ:
Նշվում է, որ Թենդրին շրջանի շրջանային խորհուրդ բողոքներ են ստացվել այն մասին, որ նկարը «վիրավորական է» և «ռասիստական բնույթ է կրում»:
Այժմ քաղաքային իշխանությունները Բենքսիին խնդրում են վերադառնալ և կրկին նկարել: