Apple ամերիկյան կորպորացիան կսկսի իր Apple Watch «խելացի» ակնոցների զանգվածային արտադրությունը միայն հաջորդ տարվա հունվարին: Այս մասին հայտնում է AppleDaily թայվանական աղբյուրը:
Հայտնի է դարձել, որ Apple-ը կհամագործակցի բացառապես Quanta Computer թայվանական մատակարարի հետ, որը, ենթադրաբար, արդեն սկսել է պատրաստվել արտադրության՝ ընդլայնելով աշխատակազմը. աշխատակիցների թիվը հասցվել է 40 հազարի: Մինչ այդ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Quanta Computer-ից բացի՝ Apple-ը ժամացույցների արտադրության պայմանագիր է ունեցել նաև Inventec-ի հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ընկերությունը կարող է ժամացույցները վաճառքի հանել Սուրբ Վալենտինի օրը:
Երեք հիմնական մոդիֆիկացիաներով ժամացույցները ներկայացվել էին սեպտեմբերի սկզբին՝ նոր iPhone 6-ի ու iPhone 6 Plus-ի հետ: