Բուքմեյքերները չեն հասցնում խաղադրույքներ ընդունել Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնի՝ երկվորյակների սպասելու հնարավորության վրա: Բուքմեյքերական գրասենյակներից մեկում ընդամենը 1 ժամում 200 նման խաղադրույք է կատարվել, ինչի պատճառով խաղադրույքների ընդունումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Spletnik-ը:
Համանման տեղեկություններ են ստացվում նաև մյուս գրասենյակներից:
Խաղադրույքներ են կատարվում նաև ապագա երեխայի կամ երեխաների անվան վրա: Աղջկա անուններից ամենատարածված տարբերակներն են՝ էլիզաբեթ, Վիկտորյա, Ալեքսանդրա, Քեթրին կամ Դիանա: Տղայի անունների շարքում առաջատար են հետևյալ տարբերակները՝ Ջեյմս, Ֆիլիպ, Հենրի, Ալեքսանդր և Չարլզ: