Ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը Երևան է ժամանել: Panorama.am-ի փոխանցմամբ՝ Զվարթնոց օդանավակայանում Ինջիղուլյանին դիմավորել են հարազատներն ու պատկան մարմինների ներկայացուցիչները:
Հակոբ Ինջիղուլյանը նշեց, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել. «Ծեծել են, հայհոյել ու ծաղրել: Ասել են` մեր ասածներով եթե չվարվես հովիվի օրը կհայտնվես (խոսքը Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի մասին է-Panorama.am): Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»: