Times Higher Education բրիտանական պարբերականը կազմել է 2014-2015թթ. աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային աղյուսակը, որում ներառված է 400 համալսարան:
Առաջին տեղում Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտն է, որին հաջորդում են Հարվարդի և Օքսֆորդի համալսարանները: Հնգյակը եզրափակում են Ստենֆորդի և Քեմբրիջի համալսարանները: