Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Ինչ են պայմանավորվել ՀՀԿ-ական մարզպետն ու ԲՀԿ-ական քաղաքապետը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում հոկտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, պատրաստվում են եռյակի հանրահավաքին: Այն տեղի է ունենալու Իջևանում, որի քաղաքապետը ԲՀԿ-ական է: Իսկ մարզի ղեկավարը ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանն է, ով նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է: Որքան էլ պնդումներ հնչեն, թե ԲՀԿ ղեկավարի ընդվզման շառավիղը մինչև իր բիզնես շահերի սահմանագիծն է, և նա չի կարող գնալ իշխանության հիմքերը խարխլելուն, սակայն լոկալ հանրահավաքներից իշխանությունը մտահոգություն ունի: Այսինքն՝ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական մարզային չինովնիկների մակարդակով բախում կա, յուրաքանչյուրն իր ղեկավարին պետք է ապացուցի կարողությունները. ՀՀԿ-ն՝ խոչընդոտներ ստեղծելու առումով, ԲՀԿ-ն՝ զանգված հավաքելու: Եվ, որպեսզի այս շահերը սուր չբախվեն, մարզպետի և քաղաքապետի միջև արդեն պայմանավորվածություն կա: Տավուշից մեզ հասած լուրերի համաձայն, մարզպետն ու քաղաքապետը պայմանավորվել են պահպանել հավասարակշռությունը, որ միտինգավորները չդառնան «խելագարված ամբոխներ», որպեսզի քաղաքապետի հետագա պաշտոնավարման վրա չազդի, և հակառակ կողմից էլ չլինեն տհաճ միջամտություններ: Թերևս սա է պատճառը, որ քաղաքապետ Վարդան Ղալումյանը միտինգի նախապատրաստական աշխատանքների մասին հարցից նախօրեին փրփրեց և հրաժարվեց որևէ բան ասել, իսկ Աբովյանը մեզ հետ զրույցում անվրդով ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները:

– Պարոն Աբովյան, ի՞նչ եք պայմանավորվել ԲՀԿ-ական քաղաքապետի հետ առաջիկա հանրահավաքի թեմայով:

– Ոչ մի պայմանավորվածություն չունեմ, ես չեմ քննարկել էդ թեման, ինչի՞ պիտի քննարկեմ: Հանդիպում չենք ունեցել: Իսկ իրավիճակի հսկողություն իրականացնողները պատկան մարմիններն են, կան հասարակական կարգի պահպանության ծառայություններ, հանրահավաքների մասին օրենք և այլն:

– Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա հանրահավաքին, քաղաքապետը ԲՀԿ-ական է, Դուք՝ հակառակ ճամբարից: Արդեն նախադեպ կա, որ Ձեր կուսակիցները սադրիչ խմբերով են դիմավորում ընդդիմադիրներին՝ խոչընդոտելու հանրահավաքը:

– Չէ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ոչ մի կերպ էլ չեմ պատրաստվում, ինչպե՞ս պետք է պատրաստվեմ: Իրենք իրազեկել են հանրահավաքը, որն ի գիտություն է ընդունվել, կանեն, էլի, ի՞նչ ա եղել:

– Հրազդանում, Սիսիանում, Կապանում Ձեր կուսակիցները գործուղել են մարդկանց՝ այն խոչընդոտելու, Դուք նույնկերպ չե՞ք պատրաստվում:

– Ես ոչ մի ցուցում չեմ տվել, ոչ մի խոչընդոտելու խնդիր էլ չունենք: Եթե օրենքով սահմանված կարգով հանրահավաք են անում, թող անեն, ի՞նչ ա եղել: Ես ոչ մի բանի համար մտահոգություն չունեմ: Երեք օր ա մնացել, կլինի հանրահավաքը, ամեն ինչ պարզ կլինի, կոնկրետ միջոցառումներ մարզպետի կամ ՀՀԿ-ի կողմից չենք նախատեսել:

– Նիկոլ Փաշինյանը շատ լավ նախագիծ էր ներկայացրել սահմանամերձ գյուղերի մասին, որը բխում էր տեղի բնակչության շահերից, սակայն ԱԺ հանձնաժողովում մերժվեց: Ինչպե՞ս ընդունեցիք մերժելու հանգամանքը, չէ՞ որ այն բխում էր հենց Ձեր ղեկավարած մարզի համայնքների շահերից:

– Ճիշտն ասած, Ազգային ժողովում են մերժել, իրենց պետք է հարցնել: Բայց ինչ վերաբերում ա իմ կարծիքին, նմանատիպ փաթեթ՝ ավելի ծավալուն, ավելի ճկուն, արդեն կառավարությունը ներկայացրել ա ԱԺ՝ ինչքան գիտեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում