«Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու, թե երբվանի՞ց է այլընտրանքային դիրքորոշումը սրվել՝ դառնալով ընդդիմադիր:
-Պարո՛ն Ուրիխանյան, խորհրդարանական երեք ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հենց առաջին նախադասության մեջ ԲՀԿ կուսակցությունը դիտարկվում է որպես ընդդիմադիր ուժ: Այսօրվանի՞ց է ԲՀԿ-ն ընդդիմադիր դարձել:
-Մենք չենք մեզ ընդդիմադիր համարում, ժողովուրդն է այդպես կարծում, մեզ այդպիսին համարում: Պետք չէ ընկնել ձևակերպումների հետևից:
–Այդ ձևակերպումը ժողովրդին ձեր կողմը գրավելու համա՞ր եք արել: Առաջիկայում հանրահավաքներ եք նախատեսում կազմակերպել, և այնտեղ ավելի հոծ բազմություն հավաքելու նպատակո՞վ է այդպիսի ձևակերպում արվել:
-Ես նույն բանը պետք է ասեմ: ժողովուրդն է որոշողը: Չեմ պատասխանի Ձեր այս հարցին այնպես, ինչպիսի պատասխան Դուք եք ցանկանում լսել:
Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում