Կալիֆոռնիական Հայլենդ քաղաքում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել երեք մարդու, այդ թվում՝ երեխաների, և բարիկադավորվել շենքում: Այս մասին հայտնում է АВС հեռուստաընկերությունը:
Հաղորդվում է, որ տղամարդը կարող է զինված լինել: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը:
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ տղամարդը սպանվել է, երկու պատանդները՝ ազատվել: Նրանք մանկահասակ երեխաներ են: Երրորդ պատանդի ճակատագիրն անհայտ է: Այլ մանրաասներ չեն հաղորդվում: