ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիս Փիրսոնը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնին:
Փիրսոնն իր պաշտոնը լքելու որոշում է ընդունել, երբ դանակով զինված տղամարդը կարողացել է անցնել Սպիտակ տան մի քանի սրահով: