Թունիսում հոկտեմբերի 1-ից սկսել է գործել երկրից դուրս գալու համար տուրքը: Հատուկ նամականիշի համար պետք է վճարել 30 դինար կամ մոտ 17 դոլար: Իշխանությունները վստահ են, որ այդ վճարը չի ազդի զբոսաշրջության հոսքի վրա, փոխարենը ոլորտի մոդերնիզացման համար գումարներ կլինեն: Այս մասին գրում է Interfax-ը:
Ըստ նախնական հաշվարկների, մինչև 2014-ի վերջը նոր տուրքը Թունիսի գանձարանին մոտ 40 մլն դինար կամ 23 մլն դոլար կբերի: