Կանադայում շարունակվում է 2012-ին ձերբակալված պոռնոդերասան Լուկա Մանյոտտայի գործի դատավարությունը, ով մեղադրվում է իր զոհերին կտրատելու, մասամբ ուտելու մեջ, գրում է Mirror-ը:
Ավելի վաղ, 32-ամյա կանադացին խոստովանել է իր կատարած հանցագործությունները, պնդելով, որ նա մարդասպան չէ, այլ հոգեպես անհավասարակշռված մարդ: Այլ կերպ ասած հանիբալը ձգտում է, որպեսզի նրան ոչ թե բանտ, այլ հիվանդանոց ուղարկեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վայրի մարդասպանություններից հետո Մանյոտտան սկզբում Ֆրանսիա, այնուհետև Գերմանիա է փախել, որտեղ էլ նրան ձերբակալել են: Կանադա Լուկան ռազմական ինքնաթիռով է արտաքսվել, քանի որ քաղաքացիական ավիաընկերությունները հրաժարվել են տեղափոխել նման վտանգավոր և անկանխատեսելի հանցագործի:
Իրավապահների հայտարարության համաձայն՝ մարդակերի բնակարանը արյունով պատված է եղել, արյուն է եղել նաև երիտասարդի սառնարանում: Մարդասպանի փաստաբաններն ասում են, որ նախկին պոռնոդերասանը տարբեր հոգեբույժների մոտ է բուժվել, ովքեր նրա մոտ շիզոֆրենիա են ախտորոշել: Ներկա պահին Մոնրեալի բնակչի գործով դատաքննությունը շարունակվում է: