Իրանցի վեց հայտնի կինոռեժիսորներ ինտերնետ արշավ են թողարկել, որը Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական համաձայնեցում է պահանջում, հաղորդում է BBC-ն:
Կինեմատոգրաֆիստները, այդ թվում՝ Աբաս Քիառոստամին և օսկարակիր Ասգար Ֆարհադին իրենց ակցիան այսպես են բնութագրել. «Ավելի վատ գործարք չկա, քան դրա բացակայությունն է»:
Իրանի իշխանություններն ու միջնորդ երկրների «վեցյակը» մտադիր են Իրանի միջուկային խնդրի շուրջ մինչև նոյեմբերի 24-ը համաձայնության գալ:
BBC-ի հաղորդմամբ՝ այս ակցիան ցուցադրում է իրանցիների շրջանում աճող անհանգստությունները, ովքեր վախենում են, որ պայմանավորվածություն ձեռք չբերելու դեպքում երկրի նկատմամբ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել: