Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին հայտարարել է, որ ինքը կտրականապես դեմ է այն բանին, որ արաբական երկրները միանան իր երկրի ջիհադիստներին ուղղված ավիահարվածներին: Այս մասին գրում է BBC-ն:
Վարչապետի խոսքերով` արևմտյան երկրների ավիացիան «շատ բացեր է լրացրել» Իրաքի ջիհադիստական «Իսլամական պետություն» շարժմանը դիմակայելու համար: