Ֆրանսիացի հայտնի դերասան և գինեգործ Ժերար Դեպարդյեն ստիպված է վաճառել «Ժերարի մառանիկ» կոչվող իր բարը, որը մոտ մեկ տարի առաջ բացել է Բելգիայի Էստեմպյուի համայնքում: Այս մասին հաղորդում է Le Figaro թերթը:
Պատճառն այն է, որ հաստատությունը ցանկալի եկամուտ չի բերել: Բարը վաճառվում է 60 հազար եվրոյով:
Դեպարդյեն ինքը դեռևս չի մեկնաբանել բելգիական և ֆրանսիական ԶԼՄ-ներում հայտնված այս լուրը: