Իսրայելը հույս ունի, որ համաձայնագիրը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները և Գերմանիան ծրագրում են կնքել Իրանի հետ, նրան թույլ չի տա մնալ «շեմային միջուկային պետություն», որը կարող է ցանկացած պահի հատել վտանգավոր գիծը և ատոմային ռումբ ստեղծել, գրում է ITAR-TASS-ը:
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ: