Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ամենայն հավանականությամբ, հունվարին կդառնա անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ, հաղորդում է Barcastuff-ը:
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահն իր ամբողջ կարիերան անցկացրել էր «Բարսելոնա»-ի կազմում, սակայն վերջին շրջանում որոշում էր կայացրել չերկարաձգել իր պայմանագրի ժամկետը:
Վալդեսը մոտ էր «Մոնակո»-ի հետ պայմանագիր կնքելուն, սակայն բուժզննումից հետո պարզ դարձավ, որ Վիկտորը չի կարողացել համաձայնության գալ ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ: