ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անբավարար է համարում Մերձավոր Արևելքի դրությունը` կոչ անելով ապահովել Իսրայելի և պաղեստինցիների անվտանգությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Պետք է ստատուս քվոն փոխելու միջոց գտնել, որպեսզի Իսրայելի քաղաքացիներն անվտանգության մեջ լինեն, բայց նաև չլինի Պաղեստինի զավակների ողբերգությունը, որոնց ևս սպանում են»,- ասել է Օբաման: