Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը Եվրոպայի լիգայի խմբային փուլի` «Սլովան»-ի դեմ հանդիպումից առաջ կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է Football Italia-ն:
«Փոփոխություններ եմ կատարում, քանի որ ցանկանում եմ հաղթել: Փոխարինված ֆուտբոլիստները փորձում են ապացուցել, որ կարող են փոխարինել հիմնական կազմի ֆուտբոլիստներին:
Հիմա մենք մտածում ենք «Տորինո»-ի դեմ խաղի մասին, սակայն մինչ այդ մենք պետք է հանդես գանք «Սլովան»-ի դեմ,- հայտարարել է Բենիտեսը: