Ամերիկյան հագուստի Tommy Hilfiger բրենդը առաջին տարին չէ, որ համագործակցում է բարեգործական Breast Health International հիմնադրամի հետ:
Այս տարի թողարկվել է բրենդի պայուսակների՝ թվով ութերորդ սահմանափակ շարքը, որի վաճառքից ստացված միջոցների մի մասը կուղղվի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին, գրում է Spletnik.ru-ն:
Գովազդային արշավի դեմքը Ռենե Զելվեգերից, Կարլա Բրունիից, Շառլոտա Գենսբուրից, Նաոմի Քեմփբելից և Քլաուդիա Շիֆերից հետո դարձել է Նաոմի Ուոթսը:
Ակցիայի նկարահումներն անցկացվել են դերասանուհու լոսանջելեսյան բնակարանում: