Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է այն գումարը, որը երկիրը ծախսել է սիրիացի փախստականներին օգնության համար: Այն 4.5 մլրդ դոլար է կազմում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Սիրիայից և Իրաքից մեզ մոտ եկած փախստականների թիվը 1.5 մլն է: Մենք նրանց վրա 4.5 մլրդ դոլար ենք ծախսել: Մենք էթնիկ կամ կրոնական խտրականություն չենք դնում: Փախստականներին ընդունելով` նրանց նայում ենք, ինչպես սովորական մարդկանց»,- հայտարարել է նախագահը:
Էրդողանն օրենսդիրներին խնդրել է թուրքական բանակին մանդատ տալ Սիրիայում և Իրաքում ռազմական օպերացիայի համար` ազգային անվտանգության շահերից ելնելով: