Թուրքիան բաց է ցանկացած համագործակցության համար ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով խորհրդարանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը:
«Ահաբեկչության դեմ պայքարում մենք, որպես երկիր, բաց ենք ցանկացած համագործակցության համար և պատրաստ ենք դրան: Սակայն յուրաքանչյուրը պետք է իմանա, որ մենք այն երկիրը չենք, որը ժամանակավոր որոշումների լուծման փնտրտուքներում թույլ կտա իրեն օգտագործել»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքերով` Թուրքիան չի պատրաստվում խառնվել երրորդ երկրների գործերին: