Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոսել է թիմի կիսապաշտպան Ադեմ Լյայիչի մասին, հաղորդում է Football Italia-ն:
– Տեղյակ լինելով Լյայիչի բնավորության գծերի մասին, ես կարծում եմ, որ ավելի լավ է նմանատիպ բնավորություն ունեցող ֆուտբոլիստները հեռու մնան մեր ազգային հավաքականից:
Լյայիչը լավ ֆուտբոլիստ է, սակայն նա կարող է քայքայել Սերբիայի ազգային հավաքականի թիմային ոգին: Ինձ պետք չեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կփչացնեն մեր թիմի ոգին,- հայտարարել է Դիկ Ադվոկատը:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Սերբիայի ազգային հավաքականին կհյուրընկալի հոկտեմբերի 11-ին: